Ուկրաինայում հաշվարկել են քվեների 50 տոկոսը. առաջատարը «Ժողովրդական ճակատն» է
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԿԸՀ-ն արդեն իսկ մշակել է երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեների ավելի քան 50 տոկոսը: Դրանց համաձայն՝ առաջատարն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն է՝ 21.61 տոկոս:
«Պյոտր Պորոշենկոյի բլոկը» երկրորդ տեղում է՝ 21.45 տոկոս, իսկ «Սամոպոմիչ» միավորումը երրորդն է՝ 11.1 տոկոս: Ներկա դրությամբ խորհրդարան մուտք գործելու համար սահմանված 5 տոկոսանոց շեմը հաղթահարում են նաև «Ընդդիմադիր բլոկը»՝ 9.82 տոկոս, «Արմատական» կուսակցությունը՝ 7.38 տոկոս, «Բատկիվշչինան»՝ 5.69 տոկոս:
5 տոկոսանոց շեմը հաղթահարելուն մեծապես մոտենում է «Սվոբոդա» կուսակցությունը՝ 4.69 տոկոս: Ուկրաինայում ընտրությունների մասնակցության ցուցանիշը կազմել է 52.42 տոկոս: