Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախագահ Պորոշենկոյի դաշինքը. exit poll

Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատարը նախագահ Պյոտր Պորոշենկոյի դաշինքն է, այդպիսին են միջազգային exit poll-ի տվյալները: Ըստ դրանց՝ Գերագույն ռադայում ներկայացված կլինի յոթ կուսակացություն: Հաղթում է Պորոշենկոյի դաշինքը, որը, տարբեր տվյալներով, հավաքում է 23- 24%, երկրորդ տեղում (19%-21%) Արսենի Յացենյուկի ղեկավարած «ժողովրդական ճակատն» է, երրորդ տեղում (12%-13%)՝ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիյի «Սամոպոմիչ» կուսակցությունն է, Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցությունը (6%-7%) չորրորդ տեղում է, որին հաջորդում են «Ընդդիմադիր դաշինքը» (6%), «Սվոբոդան» (5%-6%) եւ «Բատկիվշչինան» (5%):

Նախագահ Պորոշենկոն արդեն հայտարարել է, որ ընտրություններն անցկացվել են առանց էական խախտումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031