Բաժիններ՝

Եվրոպական 25 բանկ կարող է խնդրահարույց համարվել. Der Spiegel

Մինչեւ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից անցկացված սթրես-թեստի արդյունքների պաշտոնական հրապարակումը, մամուլին հայտնի է դարձել, որ եվրոպական 130 բանկերից 25-ը բացասական արդյունքներ են արձանագրել, գրում է Der Spiegel-ը:

Նշվում է նաեւ, որ այդ 25 բանկերից 15 –ը, այնումենայնիվ, բավականաչափ հնարավորություն ունեն ճգնաժամը հաղթահարելու համար: Սթրես-թեսթի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն կիրակի: Հաղորդվում է, որ սա Եվրոպայում ամենախոշոր բանկային ստուգումն է, որն իրականացվել է ազգային վերահսկիչ մարմինների եւ Oliver Wyman քոնսալթինգային ընկերության աջակցությամբ՝ եվրագոտու 130 խոշոր բանկերի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս