Յագլանդը զգալի արդյունքներ է ակնկալում Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը դրականորեն է գնահատել իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում մարդու իրավունքների գծով համատեղ աշխատանքային խմբի վերաստեղծումը և համաներման մասին վերջին հրամանը:

Դրա հետ մեկտեղ նա կոչ է արել ազատ արձակել մեծաթիվ մյուս քաղբանտարկյալներին, այդ թվում նաև REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին: Յագլանդն Ադրբեջանում վերոնշյալ աշխատանքային խմբի առաջին նիստը գնահատել է, որպես Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ ներկայիս իրավիճակի բարելավման ուղղությամբ կատարված քայլ:

Յագլանդն ընդգծել է, որ առաջին դրական քայլը եղել է նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահի հրամանով 80 դատապարտյալների թվից 4 իրավապաշտպանի ազատ արձակումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031