Վրաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը պետք է տեղի ունենա վաղ թե ուշ. Աբաշիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ու Ռուսաստանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլու ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է տեղի ունենա վաղ թե ուշ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Նա ընդգծել է, որ վրացական կողմն աջակցում է երկու երկրների նախագահների հանդիպման գաղափարին, և որ այդ հանդիպումը կայանալու է վաղ թե ուշ, քանի որ թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմերը հաստատել են հանդիպելու իրենց մտադրությունը:

Դրա հետ մեկտեղ Աբաշիձեն կարծում է, որ նման հանդիպման համար պետք է հասունանա իրավիճակը, պետք է լինի համապատասխան ֆոն, շատ լավ և մանրակրկիտ նախապատրաստություն, ինչին չի կարելի ականատես լինել ներկայումս:

Տեսանյութեր

Լրահոս