Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարը ժամանել է Թբիլիսի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը երեկ երեկոյան ժամանել է Թբիլիսի: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Պլանավորված է, որ այսօր Բրիդլավի հետ կհանդիպի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Բացի այդ, Բրիդլավի հետ հանդիպելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Իր երկօրյա վրացական այցի վերջում գեներալը հանդիպելու է Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ և կարդալու է կարճ դասախոսություն: Բրիդլավի վրացական այցը տեղի է ունենում նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031