Թուրքիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ստամբուլում այսօր մեկնարկում են 12 երկրի մասնակցությամբ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 24-ը: Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:

Վերջինիս հաղորդմամբ՝ զորավարժություններին մասնակցում են Պակիստանը, Ալժիրը, Ղազախստանը, Սերբիան, Ուկրաինան, Մավրիտանիան, Հորդանանը, Մոլդովան, Մոնտենեգրոն, Բոսնիա-Հերցեգովինան, Մակեդոնիան ու Ադրբեջանը:

Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի երկրների հետ համատեղ աշխատելու հնարավորությունների ընդլայնումն է: Թուրքիան զորավարժություններում ունենալու է 84, մյուս երկրները՝ 48 ներկայացուցիչ: Բացի այդ, զորավարժություններին ներկա կգտնվի ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի 11 ներկայացուցիչ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031