Բաժիններ՝

Բանկերը գնել են 90.9, վաճառել՝ 103.3 միլիոն դոլար

Հոկտեմբերի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90 մլն 977 հազար 744 դոլար՝ 410.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 103 մլն 327 հազար 390 ԱՄՆ դոլար՝ 411.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12 մլն 130 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 409.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 3 մլն 50 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 409.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 901 հազար 314 EUR՝ 520.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14 մլն 903 հազար 775 EUR՝ 524,25 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 77 մլն 264 հազար 472 ՌԴ ռուբլի՝ 10.02 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 155 մլն 227 հազար 431 ՌԴ ռուբլի՝ 10.18 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս