
Հոնգկոնգում վերսկսվել են բախումները

RTHK պորտալի փոխանցմամբ՝ այսօր Հոնգկոնգում վերսկսվել են բախումները ցուցարարների ու ոստիկանության միջև: Անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, ինչ Occupy Central շարժման ակտիվիստները վերստին ռազմավարական կարևոր խաչմերուկ են գրավել Մոնգ Կոկի շրջանում, ուր ավելի վաղ տեղի բարիկադները վերացրել էին ոստիկանները:
Իրավապահները ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ռետինե մահակներ ու արցունքաբեր գազ: Բախումներին մասնակցել է մոտ 9000 մարդ: Երկու կողմից էլ կան տուժածներ: Հայտնի է, որ վիրավորվել է առնվազն 15 ոստիկան, ձերբակալվել է 26 ցուցարար:
Հոնգկոնգում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի 26-ին: