
Ռուսաստանն ու Ադրբեջանը 2015 թվականին անցկացնելու են ռազմածովային զորավարժություններ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը 2015 թվականին անցկացնելու են համատեղ ռազմածովային մի շարք զորավարժություններ:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով երեկ Բաքվում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո ստորագրվել է ռազմական ոլորտում 2015 թվականի համար Ռուսաստանի ու Ադրբեջանի Համագործակցության արձանագրություն:
Շոյգուի խոսքերով՝ 2015 թվականին Կասսպից ծովում անցկացվելիք համատեղ զորավարժությունների ժամանակ մշակվելու են նավարկության պաշտպանության, ծովային տնտեսական գործունեության անվտանգության ապահովման, ինչպես նաև հումանիտար օգնության ցուցաբերման ու փրկարարական գործողություններ: