
Մրգի հյութը բարձրացնում է արյան ճնշումը

Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախաճաշին թարմ մրգի հյութ օգտագործողների մոտ արյան ճնշումն ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր հյութ հաճախակի չեն օգտագործում, գրում է meddaily.ru-ն՝ վկայակոչելով Sunday Express-ին: Բարձր զարկերակային ճնշումը մեծացնում է ինֆարկտի, ստենոկարդիայի եւ կոգնիտիվ խանգարումների ռիսկը:
Ըստ մասնագետների՝ այն պնդումները, թե մրգի հյութը օգտակար է առողջության համար, միանշանակ չեն: Հյութերը պարունակում են ոչ միայն վիտամիններ, այլեւ մեծ քանակությամբ շաքար: Այնպես որ չափից շատ հյութի օգտագործումը կարող է նաեւ հանգեցնել դիաբետի, ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նարնջի հյութը նույնքան վտանգավոր է, որքան գազավորված ըմպելիքը: Կոկա կոլայի կես լիտրը պարունակում է 139 կալորիա, իսկ 250մլ հյութը՝ 115 կալորիա կամ յոթ թեյի գդալ շաքար: Մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական օգտագործել ոչ ավելի, քան վեց թեյի գդալ շաքար: