Կանադան 600 զինծառայող կուղարկի Իրաք
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադայի խորհրդարանը հավանության է արժանացրել Իրաքում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ ռազմական գործողությանը երկրի մասնակցությանը: Դրան կողմ է քվեարկել 157 պատգամավոր, դեմ՝ 134-ը:
Կանադան պլանավորում է Իրաքում «Իսլամական պետության» դեմ կամպանիային մասնակցել առավելագույնը 6 ամիս: Իրաքի տարածքում զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար Կանադան հատկացրել է 6 հատ F-18 կործանիչ, 2 հատ Aurora հետախուզական ինքնաթիռ և մեկ Airbus СС-150 Polaris լիցքավորիչ ինքնաթիռ:
Ընդհանուր առմամբ Կանադան Իրաք կուղարկի 600 զինծառայող: