Սիրիայի կառավարությունն ահաբեկչության դեմ պայքարում օգնության կարիք ունի. Իրանի ԱԳՆ
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները քննադատության են ենթարկել արևմտյան երկրներին՝ Սիրիայի Քոբանի քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակին չմիջամտելու համար: Թուրքիայի սահմանից ոչ հեռու գտնվող այդ քաղաքում մարտեր են ընթանում քուրդ աշխարհազորայինների ու «Իսլամական պետության» զինյալների միջև:
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունն ահաբեկչության դեմ պայքարում կարիք ունի օգնության: Աֆհամը գուշացրել է, որ անգործության դեպքում Քոբանիում կարող է տեղի ունենալ հումանիտար աղետ:
Աֆհամի խոսքերով՝ Իրանն իր կողմից արդեն իսկ ձեռնարկել է միջոցների համալիր՝ ուղղված պաշարված քաղաքի բնակիչների առաջնային կարիքների բավարարմանը: Քոբանիի մոտ 140.000 բնակիչ փախել է Թուրքիա ու հանգրվանել այնտեղ: