Բաժիններ՝

300 հազար եվրո տուգանք՝ վիդեոռեգիստրատորի տեսանյութը հրապարակելու համար

Գերմանիայում վիդեոռեգիստրատորների միջոցով արձանագրված վթարների և խախտումների տեսագրությունները համացանցում հրապարակած վարորդները կենթարկվեն 300 հազար եվրո տուգանքի։ Նման որոշում է ընդունել Բավարիայի՝ անձնական տվյալների պաշտպանության վերահսկողությամբ զբաղվող գերատեսչությունը։

Ինչպես գրում է Bild-ը, որոշումն ընդունվել է Անսբախի վարչական դատարանի վճռի հիման վրա։ 2014 թվականի օգոստոսին դատարանը վճռել էր, որ վիդեոռեգիստրատորների պարունակության հրապարակումը կամ դրա փոխանցումը երրորդ կողմին (ասենք՝ ոստիկանությանը) անօրինական է։ Այսպիսով, Բավարիայի իշխանությունները մի կողմից հաստատել են արդեն դատարանի կողմից ընդունված որոշումը, մյուս կողմից հստակեցրել, թե ինչ պատիժ է նախատեսված այն խախտելու համար։

Չնայած սրան, Գերմանիայում վիդեոռեգիստրատորների արգելման մասին դեռևս խոսք չի գնում։ Նախ, վերը նշված որոշումը տարածվում է միայն Բավարիայի վրա։ Եվ երկրորդ, Բավարիայում արգելքը տարածվում է միայն տեսանյութի հրապարակման կամ ուրիշին հանձնելու վրա։ Իսկ անձնական դիտումը չի արգելվում։

Սակայն չի արգելվում, որ առաջիկայում Բավարիայի օրինակին հետևեն նաև Գերմանիայի մյուս ֆեդերալ հողերը։ Նշենք, որ վիդեոռեգիստրատորները արգելված են Բելգիայում և Պորտուգալիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031