Բաժիններ՝

Դեռևս հայտնի չէ, թե Հայաստանը ինչ է շահել պատժամիջոցներից

Դեռևս հայտնի չէ, թե Հայաստանը որքանով է կարողացել օգտագործել ՌԴ հանդեպ կիրառված Արևմուտքի պատժամիջոցների արդյունքում ստեղծված հնարավորությունը և Ռուսաստան արտահանվող գյուղմթերքի ծավալները մեծացնել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության պետ Հրաչ Ծփնեցյանը նշեց, որ այդ տվյալները տարվա վերջում մաքսային ցուցանիշների հիման վրա կամփոփվեն:

«Որոշ արտադրատեսսակներով մենք ունենք բարձր ինքնաբավությոն և ունենք պոտենցիալ: Օրինակ՝ պտուղ-բանջարեղեն, վերջերս ավելացել է կարտոֆիլի արտահանումը, դեղձի ծավալներն են ավելացել, հիմա խաղողի արտահանումն է ընթանում, այս տարի նույնիսկ բոստան է արտահանվել: Արտաքին շուկայի պահանջարկը մեծ է, բայց պետք է շուկայում մեր երկիրը տեղ ունենա և սա հնարավորություններից մեկն է»,- ասաց պաշտոնյան՝ հավելելով, որ ԳՆ-ում շտաբ է ստեղծվել, որը համակարգում է աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս