Աբաշիձեն չի բացառել, որ Կարասինի հետ կարող է քննարկել Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Պրահայում հանդիպելու են հոկտեմբերի 16-ին:
Այս մասին այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքերով՝ հանդիպման հիմնական թեմաներն են լինելու առևտրային ու հումանիտար հարցերը: Քննարկվելու է նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի գործարկման հարցը:
Աբաշիձեի խոսքերով՝ վրացական կողմը կարծում է, որ այդ համաձայնագիրը որևէ սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար, և Վրաստանաի ու Ռուսաստանի միջև վերականգնվելու է ազատ առևտրի ռեժիմը: Աբաշիձեն չի բացառել, որ հանդիպման ժամանակ կարող է քննարկվել նաև Աբխազական երկաթուղով հաղորդակցութան վերականգնման հարցը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Զուրաբ Աբաշիձեն ու Գրիգորի Կարասինն առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու են «Վերին Լարսի» հարցը: