Բաժիններ՝

ԱՄԷ-ն Բայդենի խոսքերի համար պարզաբանում է պահանջել ԱՄՆ-ից

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄԷ-ն պարզաբանում է պահանջել ԱՄՆ-ից` կապված այդ երկրի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այն հայտարարության հետ, որ ԱՄՆ-ի մի շարք դաշնակիցներ, այդ թվում նաև ԱՄԷ-ն աջակցում են Սիրիայում գործող զինված խմբավորումներին:

ԱՄԷ-ի արտաքին գործերով պետնախարար Անվար Գարգաշը զարմանք է հայտնել նման հայտարարության կապակցությամբ` ընդգծելով, որ այն և մասնավորապես ԱՄԷ-ի դերի մասին հատվածը հեռու է իրականությունից: Գարգաշի խոսքերով` ԱՄԷ-ում գիտակցում են ահաբեկչությանը ֆինանսապես սնելու վտանգը:

Գարգաշի խոսքերով` ԱՄԷ-ն պաշտոնական պարզաբանում է պահանջում Բայդենի խոսքերի համար, որոնք բացասականորեն են ազդել ահաբեկչությանը հակազդելու հարցում ԱՄԷ-ի դերակատարության վրա: Գարգաշը հիշեցրել է, որ ԱՄԷ-ն քաղաքական ու գործնական աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս