Տարեկան քանի ուղևոր է փոխադրում Երևանի մետրոպոլիտենը
2013 թվականին Երևանի մետրոպոլիտենից օգտվել է 15.6 միլիոն ուղևոր։ Ինչպես նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության տրանսպորտը և կապը 2014» զեկույցում, 2012-ի համեմատ մետրոպոլիտենից օգտված ուղևորների թիվն աճել է 700 հազարով (2012 թվականին մետրոպոլիտենից օգտվել է 14.9 միլիոն ուղևոր)։
Սակայն 5 տարվա կտրվածքով մետրոյից օգտվողների թիվը նվազել է։ Այսպես, 2009 թվականին մետրոպոլիտենից օգտվել են 18.9 միլիոն ուղևոր, 2010-ին՝ 19.9 միլիոն, 2011-ին՝ 17 միլիոն։
Պակասել է նաև մետրոլիտենի վագոնների քանակը։ Եթե մինչև 2011 թվականը շահագործվում էր 70 վագոն, 2012 և 2013 թվականներից վագոնների քանակը նվազել է մինչև 45։
Նշենք նաև, որ մետրոպոլիտենի շահագործական գծի երկարությունը կազմում է 12.1 կմ։