Բաժիններ՝

Առևտրականները գոհ են Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից

Ինչպես տեղեկացրել էինք՝ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՓՄՁ-ների երեք ներկայացուցիչ հանդիպում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Քիչ առաջ նրանք վերադարձան և ցուցարարներին տեղեկացրեցին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իրենց շատ հետաքրքրված լսել է։ Նրանք վարչապետին գրավոր ներկայացրել են իրենց առաջարկները և նա խոստացել է 3-4 օրվա ընթացքում ուսումնասիրել բոլոր առաջարկները, ստուգումներ կանցկացնեն և անպայման լուծում կտան այդ խնդրին։

Վարչապետի հետ հանդիպման գնացած Սողոմոն Գրիգորյանն ասաց, որ իրենք զգացին, որ վարչապետը շատ հետաքրքրված էր այդ հարցով և հավատում են, որ այս հարցը առևտրականների օգտին է լուծում ստանալու։

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս