Բաժիններ՝

Վարչապետն իր մոտ է հրավիրել բողոքի ակցիա անցկացնող առևտրականներին

Քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով կառավարության շենքի դիմաց ցույց անող առևտրականներից երեք ներկայացուցիչ բարձրացան կառավարություն՝ վարչապետի հետ հանդիպման։ Նրանք ներկայացնելու են այն բողոքները և պահանջները՝ շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխության հետ։ Հանդիպման արդյունքների մասին կտեղեկացնենք քիչ հետո։

Հիշեցնենք, որ փոքր ու միջին առևտրականները այսօր բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի առաջ։ Նրանք դժգոհ են  «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունից, որի համաձայն՝ առևտրի ոլորտի փոքր ու միջին գործարարների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5%-ից իջեցվում է 1%-ի, սակայն դրվում է պարտադիր փաստաթղթավորման պահանջ։ 

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031