Մալաթիա տոնավաճառի տնօրենը առևտրականներից պահանջել է գալ աշխատանքի
Ինչպես տեղեկացրել էինք, կառավարության շենքի առջև այսօր շարունակվում է առևտրականների բողոքի ակցիան։ Փոքր ու միջին առևտրականները բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունից, որի համաձայն՝ առևտրի ոլորտի փոքր ու միջին գործարարների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5%-ից իջեցվում է 1%-ի, սակայն դրվում է պարտադիր փաստաթղթավորման պահանջ։
Ակցիային մասնակցող առևտրականները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ Մալաթիա տոնավաճառի տնօրենը զանգահարել է աշխատակիցներից ոմանց և պահանջել գնալ աշխատանքի։ Առևտրականները, սակայն ասում են, որ իրենք չեն պատրաստվում ոչ մի տեղ գնալ և շարունակելու են պայքարը, մինչև որևէ նորություն իմանան։
Անի Քեշիշյան