ԵՄ-ի հետ մերձեցումը կնպաստի Վրաստանի տնտեսության զարգացմանը. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ ելույթ է ունեցել Ստամբուլում կազմակերպված Համաշախարհային տնտեսական ֆորումում: Իր ելույթում Մարգվելաշվիլին ուշադրություն է հրավիրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու կարևորության վրա.

«Մենք Ասոցացման համաձայնագիր ենք ստորագրել ԵՄ-ի հետ: Դա նշանակում է, որ մենք հնարավորություն ունենք Եվրոպայի հետ մերձենալ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական պլանում: Վրաստանի համար դա պատմական համաձայնագիր է և նոր քայլ Եվրոպային ինտեգրվելու ճանապարհին:

Մեզ տրվում են բացառիկ հնարավորություններ, ինչը դրականորեն կանդրաադառանա ոչ միայն Վրաստանի, այլև՝ ողջ տարածաշրջանի վրա: ԵՄ-ի հետ մերձեցումը կնպաստի Վրաստանի տնտեսության զարգացմանն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրագրմանը:

Եվրոպական շուկան խոշորագույնն է աշխարհում, ինչը մեզ հնարավորություն է տալիս զարգացնել մեր տնտեսությունը: Բնականաբար, կան մարտահրավերներ, սակայն մենք պատրաստ ենք հաղթահարել այդ ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները»:

Մարգվելաշվիլիի թուրքական երկօրյա այցը մեկնարկել էր սեպտեմբերի 28-ին: Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր ու նախագահ Կլաուս Շվաբը Մարգվելաշվիլուն հրավիրել է Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին (World Economic Forum): 

Տեսանյութեր

Լրահոս