Բաժիններ՝

Կասեցվել է Կատալոնիայի անկախության հանրաքվեի մասին հրամանի ուժը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) արտակարգ նիստի ժամանակ կասեցրել է Կատալոնիայի անկախության մասին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հրամանի ուժը:

ՍԴ-ը դիտարկման համար ընդունել է Իսպանիայի կառավարության ներկայացրած հայցը, որում ոչ սահմանադրական են որակվում Կատալոնիայում հարցումների մասին օրենքն ու հանրաքվեի անցկացման մասին հրամանը: ՍԴ-ի այդ քայլը փաստացիորեն նշանակում է տվյալ գործողությունների դադարեցում: Որոշումն ընդունել են ՍԴ-ի 12անդամները:

Այժմ Իսպանիայի կառավարությունն ու Կատալոնիայի իշխանություններն իրենց տրամադրության տակ ունեն 15 օր՝ փաստարկելու համար իրենց դիրքորոշումները: Իսպանիայի Սահմանադրության համաձայն՝ ՍԴ-ը կարող է օրենքների ուժը կասեցնել 5 ամսով:

Եթե այդ ընթացքում չի ընդունվում որոշում, ապա այդ ժամկետը կարող է երկարաձգվել: Սեպտեմբերի 27-ին Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը հրաման ստորագրեց այս տարվա նոյեմբերի 9-ին Կատալոնիայում անկախության մասին հանրաքվե անցկացնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս