Բաժիններ՝

Թուրքիան ու Ադրբեջանը շարունակելու են էներգետիկ համատեղ նախագծերի իրագործումը. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ «Անդրանատոլիական» (TANAP) գազատարը, որը տարածաշրջանի էներգետիկ ամենակարևոր նախագծերից մեկն է, Հարավային Կովկասը միավորելու է Բալկանյան թերակղզու երկրների հետ:

Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան ու Ադրբեջանը ստեղծում են էներգետիկ միջանցք, որը Հարավային Կովկասը կկապի բալկանյան երկրների հետ: Նա նաև ընդգծել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղին ու «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը նույնպես հանդիսանում են թուրք-ադրբեջանական բազմաթիվ համատեղ նախագծերից մեկը:

Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակելու են էներգետիկ համատեղ նախագծերի իրագործումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930