
Քուրդ աշխարհազորայինները ռազմական ուսուցում կստանան Գերմանիայի տարածքում

Deutsche Welle-ի փոխանցմամբ` Բուդեսվերը (Գերմանիայի զինված ուժեր) երկրի տարածքում ռազմական ուսուցում է տալու 30 քուրդ աշխարհազորայինի: Նրանց կսովորեցնեն, թե ինչպես է անհրաժեշտ վարվել սպառազինության հետ, որը Բեռլինը մատակարարում է քրդերի հետ:
Խոսքը մասնավորապես գնում է Milan հակատանկային հրթիռների հետ: Գերմանիան «Իսլամական պետության» դեմ պայքարում քրդերին օգնելու համար ուղարկելու է նաև հրաձգային զենք ու փամփուշտներ:
Գերմանական սպառազինությունն Իրաքի քրդերին հասցվել են երկու ինքնաթիռներով, որոնցից մեկի չվերթն իրականացվել է այսօր, իսկ մյուսինը` սեպտեմբերի 25-ին: Ավելի վաղ Բունդեսվերն աշխարհազորայիններին ուսուցանել են Իրաքի տարածքում: