Բաժիններ՝

«Ալ-Քաիդան» հրթիռ է արձակել Եմենում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` «Ալ-Քաիդան» ստանձնել է Եմենում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հրթիռ արձակելու պատասխանատվությունը:

Ոստիկանության հաղորդմամբ` պայթյունի հետևանքով վիրավորվել է դիվանագիտական առաքելության անվտանգության երկու աշխատակից: Զինյալները հայտարարում են, որ դա հանդիսանում է սեպտեմբերի 26-ին ամերիկյան անօդաչու թռչող սարքի կողմից երկրի հյուսիսում հասցրած ավիահարվածի պատասխան քայլը:

Հրթիռն անցել է ԱՄՆ դեսպանատնից 200 մետր հեռավորության վրա: Իրավապահների կարծիքով` ամերիկյան դեսպանատան վրա կրակել են M72 հակատանկային նռնականետից, ինչից հետո կրակողը մեքենայով դիմել է փախուստի:

ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ապացույցներ չունի, որ հարձակման թիրախում է գտնվել հենց դեսպանատունը` ընդգծելով, որ իր աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930