Բաժիններ՝

Փհենյանն առաջարկել է համադաշնության մեջ միավորել երկու Կորեաները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի արտգործնախարար Լի Սու Ենը ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի ժամանակ առաջարկել է համադաշնության մեջ միավորել երկու Կորեաները.

«ԿԺԴՀ-ը պնդում է, որ վերամիավորումը պետք է իրականացվի ոչ թե (քաղաքական) համակարգերի հակամարտության միջոցով, այլ` համադաշնության բանաձևով, որը նախատեսում է երկրում երկու համակարգերի գոյակցություն: Դա միակ եղանակն է` կանխելու համար պատերազմն ու երաշխավորելու համար խաղաղություն»:

Լի Սու Ենը նաև քննադատել է ԱՄՆ-ին` ԿԺԴՀ-ի ինքնիշխանության ու գոյատևման իրավունքին սպառնալու ու «խեղդելու ռազմավարության» համար: Նրա կարծիքով` Կորեական թերակղզու միջուկային խնդիրը կկարգավորվի այն դեպքում, եթե Վաշինգտոնը փոխի Փհենյանի հանդեպ իր քաղաքականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930