
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև չկա և չի լինելու սպառազինությունների մրցավազք. Լավրով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև չկա և չի լինելու սպառազինությունների մրցավազք, սակայն Մոսկվան անելու է ամեն անհրաժեշտ բան` պաշտպանելու համար իր ազգային շահերը.
«Համարձակվում եմ վստահեցնել, որ սպառազինությունների որևէ մրցավազք չի լինելու, սակայն մեր անվտանգությունը լինելու է հուսալի ու ադեկվատ ապահովված: Դրա համար մենք ունենք անհրաժեշտ բոլոր միջոցները, ուժերը, քաղաքական կամք ու գրագետ մասնագետներ, որոնք աշխատում են ամենաժամանակակից եղանակներով երկրի պաշտպանունակության ամրապնդման վրա»: