Բաժիններ՝

ԱՄՆ-ում բուժել են Էբոլա վիրուսով վարակված երրորդ ամերիկացուն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ում հաջողվել է բուժել Էբոլա վիրուսով հիվանդ արդեն երրորդ հիվանդին: Խոսքը գնում է ավելի վաղ Աֆրիկայից ամերիկյան կլինիկաներ հասցված 4 վարակակիրներից երեքի մասին:

Մասաչուսեթսի բնակիչ, 51-ամյա բժիշկ Ռիչարդ Սակրան Նեբրասկայի բուժկենտրոնից դուրս է գրվել սեպտեմբերի 25-ին: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ իրեն զգում է հիանալի` չհաշված ուժեղ թուլությունը:

Սակրան մասնակցել է Էբոլա տենդի դեմ պայքարի ծրագրին` աշխատելով Լիբերիայի հիվանդանոցներից մեկում: Այնտեղ նա ընդունել է ծանր հիվանդ կանանց ծնունդներն ու իրականացրել է կեսարյան հատումներ:

Սակրայի հետ միասին ամերիկյան առաքելության կազմում աշխատած երկու այլ բուժաշխատող նույնպես վարակվել է Էբոլա վիրուսով: Նրանց բուժել են Ատլանտայում գտնվող Էմորիի համալսարանին կից հիվանդանոցում, ինչից հետո դուրս են գրել այնտեղից: Ներկայումս այնտեղ բուժում է ստանում չորրորդ ամերիկացին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` Էբոլա վիրուսի հետևանքով մահացել է 2909 մարդ , իսկ գրանցված վարակակիրների թիվը կազմում է 6242 մարդ: ԱՀԿ-ն ընդգծել է, որ վտանգավոր վիրուսի դեմ պայքարը կարժենա 1 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս