Պենտագոնը կողմ է արտահայտվել Իրաքում ու Սիրիայում ցամաքային ռազմական գործողության անցկացմանը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետության» դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է ցամաքային գործողություն ձեռնարկել Իրաքում ու Սիրիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի Միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին:
Նա հայտարարել է, որ չնայած նրան, որ իսլամականների դիրքերին հասցված ավիահարվածները եղել են արդյունավետ` այնուամենայնիվ դրանք բավարար չեն: Դեմփսին կարծում է, որ անհրաժեշտ է ընդունել Սիրիա և Իրաք զորքեր մտցնելու քաղաքական որոշում:
Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ Սիրիայի արևելքում «Իսլամական պետության» գրաված տարածքների ազատագրման համար անհրաժեշտ է սիրիական ընդդիմության մինչև 15.000 մարտիկ, մինչդեռ ԱՄՆ-ը պատրաստ է ուսուցում տալ միայն 5000 մարդու: