
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել ԶԼՄ-ներում օտար բաժնեմասի սահմանափակման մասին

Լenta.ru-ի փոխանցմամբ` ՌԴ Պետդուման այսօր երկրորդ ու երրորդ (վերջնական) ընթերցմամբ հավանության է արժանացրել ռուսական ԶԼՄ-ներում օտար սեփականատերերի մասնաբաժինը մինչև 20 տոկոսի նվազեցնելու մասին օրինագիծը:
Բացի այդ, օրինագիծն օտարազգիներին արգելում է ԶԼՄ-ներ հիմնադրել երկրում: Նմանատիպ միջոցներ են սահմանված նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց ու միջազգային կառույցների համար: Օրենքի խախտումը կհանգեցնի դատարանի որոշմամբ ԶԼՄ-ի փակմանը:
Օրինագծի հեղինակները կարծում են, որ այս միջոցն ուղղված է ազգային անվտանգության ապահովմանը: Եթե նախաձեռնությունը հավանության արժանանա բոլոր ատյաններում, ապա սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2016 թվականից: Ներկա դրությամբ` օտարազգիները Ռուսաստանի ավելի քան 20 սուբյեկտներում արդեն իսկ տիրում են մոտ 50 ԶԼՄ-ների: