Թուրքիան 2014-2020 թվականներին ԵՄ-ից կստանա մոտ 4.5 միլիարդ եվրոյի օգնություն

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ունեցող Թուրքիան 2014-2020 թվականներին ԵՄ-ից կստանա 4.4 միլիարդ եվրոյի օգնություն: Դա իրականացվելու է IPA 2-ի (ԵՄ-ի անդամակցելուն աջակցելու գործիք) ծրագրի շրջանակներում:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը, ըստ որի` Թուրքիան 2014 թվականին կստանա 620.4 միլիոն եվրո, 2015 թվականին` 626.4 միլիոն եվրո, 2016 թվականին` 630.7 միլիոն եվրո, 2017 թվականին` 636.4 միլիոն եվրո, 2018-2020 թվականներին` 1940 միլիոն եվրո, ընդհանուր` 4453.9 միլիեն եվրո:

ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ այդ գումարը կնպաստի ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին բարեփոխումներ իրագործելուն: IPA 2-ի շրջանակներում ամենամեծ օգնությունը կստանա Թուրքիան:

Նույն ժամանակահատվածի համար Ալբանիան ստանալու է 649.5 միլիոն եվրո, Մակեդոնիան` 664.2 միլիոն եվրո, Կոսովոն` 645.5 միլիոն եվրո, Մոնտենեգրոն` 270.5 միլիոն եվրո, Սերբիան` 1508 միլիոն եվրո:

Տեսանյութեր

Լրահոս