Բաժիններ՝

Որքա՞ն աշխատավարձ է ստանում «Հայկական մրգի» տնօրենը

Հայաստանում ընկուզենու պատվաստման համար Զիմբաբվեից մասնագետ հրավիրած «Հայկական միրգ» ԲԲԸ-ի պահպանման և գրասենյակային ծախսերն անցած 2 տարիներին կազմել են 785.6 հազ. ԱՄՆ դոլար: Ընդ որում՝ աշխատավարձը , եթե 2012թ-ին 72.0 հազար դոլար էր, 2013-ին դարձել է 125.1 հազար դոլար:

«Եթե աշխատանքն այդքան էլ արդյունվետութամբ աչքի չի ընկել, ինչո՞վ է պայմանվորված պահպանման ծախսերի կտրուկ բարձացումը»,- այսօր ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ հետաքրքրվեց ԲՀԿ-կան պատգամավոր Արմեն Ավետիսյանը:

ԳՆ փոխնախարար Սամվել Գալստյանը նշեց, թե ծրագրի առաջին տարում հնարավորինս քիչ հաստիքներ են համալրվել, երկորդ տարվա համար՝ բոլոր հաստիքները լրացվել են: Նա նաև հայտնեց, որ ընկերության տնօրենի աշխատավարձը կազմում է 450 հազար դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 250 հազար դրամ, այսինքն՝ միջինը մոտ 330 հազար դրամ է: «Հանրապետության միջինից բավականին բաձր է»,- արձանագրեց Ա.Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս