Բաժիններ՝

Ուկրաինայի կառավարությունը ներկայացրել է իր ծավալուն «սև ցուցակը»

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի կառավարությունը Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի դիտարկմանն է ներկայացրել այն քաղաքացիների ու իրավաբանական անձանց ցուցակը, որոնց հանդեպ կարող են կիրառվել տնտեսական հատուկ և սահմանափակիչ այլ միջոցներ:

Խոսքը գնում է ավելի քան 1000 ֆիզիկական անձանց ու 209 ընկերության մասին, որոնք աջակցել են Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիային: Ուկրաինայի կառավարությունն օգոստոսի 12-ի «Պատժամիջոցների մասին» օրենքի հիման վրա տվյալ անձանց ցուցակը ներկայացրել է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի դիտարկմանը:

Այդ անձանց ու ընկերությունների հանդեպ նախատեսվում է կիրառել 25 տիպի պատժամիջոց. ակտիվների արգելափակում, առևտրի սահմանափակում, ռեսուրսների տարանցման սահմանափակում կամ լիովին կասեցում, ուկրաինական տարածքով թռիչքների ու փոխադրումների սահմանափակում կամ լիովին կասեցում, ֆինանսական պարտավորությունների դադարեցում, լիցենզիաների ու թույլտվությունների չեղյալ հայտարարում, սեփականաշնորհման գործընթացին, պետական գնումների գործընթացին մասնակցելու, արժեթղթերով գործարքներ կնքելու արգելքներ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930