Բաժիններ՝

Մոլդովան պահանջում է Մերձդնեստրից շուտափույթ դուրս բերել ռուսական զորքերը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` պաշտոնական Քիշնևը պահանջում է շուտափույթ Մերձդնեստրից դուրս բերել ռուսական զորքերն ու այնտեղ ծավալել միջազգային քաղաքացիական առաքելություն: Այս մասին ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից հայտարարել է Մոլդովայի արտգործնախարար Նատալիա Գերմանը:

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը չի ձգձգի Մերձդնեստրից իր զորքերի դուրս բերման հարցը: Գերմանն ընդգծել է, որ Մերձդնեստրում միջազգային քաղաքացիական առաքելություն ծավալելը դրական լիցք կհաղորդի քաղաքական գործընթացին: Նրա կարծիքով` ռուս զինծառայողների դուրս բերումը դրականորեն կազդի Քիշնևի ու Տիրասպոլի միջև բանակցությունների վրա:

Գերմանը հիշեցրել է, որ Քիշնևի վերջնական նպատակը նախկինի նման մեկն է` հասնել հարցի քաղաքական կարգավորմանը, որը հենված կլինի Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Մերձդնեստրին հատուկ կարգավիճակ շնորհելու վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930