Բաժիններ՝

ՌԴ Պետդուման վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը:

Դրա օգտին անհրաժեշտ 226 քվեի փոխարեն քվեարկել է 441 պատգամավոր, ոչ ոք դեմ չի արտահայտվել: 1 պատգամավոր ձեռնպահ է մնացել: ԵՏՄ-ի մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թվականից:

ԵՏՄ-ի մասին Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները ստորագրել են այս տարվա մայիսի 29-ին, Աստանայում: Նրանք այս տարվա հոկտեմբերի 9-ին կհանդիպեն Մինսկում, իսկ մինչ այդ` հոկտեմբերի 1-ին ու 7-ին, ԵՏՄ-ի մասին պայմանագիրը կվավերացնեն համապատասխանաբար Ղազախստանի ու Բելառուսի խորհրդարանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930