«Հիմա ո՞ր Հիտլերի համար եք ճանապարհ հարթում» Նաիրա Զոհրաբյան

«Մենք չենք կարող հանդուրժել այս անօրինական ուժի անմարդկային վերաբերմունքը»,- այսօր Աբովյանում եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խորհրդի անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա անընդունելի համարեց, երբ ՀՀ քաղաքացիները վերցնում են ադրբեջանցու ազգանուն, որպեսզի փախչեն Հայաստանի իշխանություններից: Ըստ Ն. Զոհրաբյանի՝ իշխանությունը փորձում է իրական խնդիրներից մարդկանց շեղել, և դրա համար էլ Սահմանադրական փոփոխություններ են սկսել. «Ընկած մարզպետարանների հոգնած, քնած աշխատակիցներին համոզում են, որ խորհրդարանական կառավարումը լավ է»:

«Հիմա ո՞ր Հիտլերի համար եք ճանապարհ հարթում»,- հարցադրում արեց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ իշխանությունը փորձում է կեղծ օրակարգ ստեղծել, որ ևս 10 տարի իր բռնապետությունը շարունակի. «Առանց ժողովրդի աջակցության ոչ մի գործ հաջողությամբ չի պսակվում: Մենք էստեղ ենք, որ ստանանք ձեր աջակցությունը: Ձեր հետ միասին կանգնելու ենք և ձեր հետ միասին թույլ չենք տալու իշխող կլանի վերարտադրությունը»:

Տեսանյութեր

Լրահոս