Արամ Մանուկյան. Մենք նոր սկիզբը սկսում ենք Աբովյանից
«Խնդրում եմ հիշեք այս օրը՝ 25-ը սեպտեմբերի, մենք նոր սկիզբը սկսում ենք Աբովյանից: Հոկտեմբերի 10-ին բոլորին ոգևորելու եք, էստեղից մեսիջը գնալու է ամբողջ Հայաստանին, որ նոր շարժում է սկսվում ՀՀ-ում: Միացել են 3 խմբակցություններ, որ ունեն տարբեր մոտեցումներ, բայց մի հարցում միասնական են՝ փրկել Հայաստանը»,- քիչ առաջ Աբովյանի քաղաքապետարանի առջևի հրապարակում մեկնարկած ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նա վստահեցրեց, որ շարժումը ոչ մեկի կողմից չի ղեկավարվում, նպատակն է՝ կանգնեցնել այն ընթացքը, որում Հայաստանն է. «Շատ լուրջ է Հայաստանի վիճակը, 1-2 տարի անց Հայաստան չի լինի: Հայաստանը սպառվում է, առանց չափազանցության»:
Ա.Մանուկյանը բարձր գնահատեց այն մարդու տեսակը, որն ասում է՝ «Սերժի տիրոջ մերն էլ, էս երկրի տերը ես եմ»: «Հալալ ա բոլոր էն մարդկանց, որոնք իրենց քաղաքացի են զգում»,- ասաց նա:
«Հաղթելու է հայի հավաքական արժանապատվությունը»,- իր ելույթը եզրափակեց Ա.Մանուկյանը: