Բաժիններ՝

Լավ եմ արել.Ոսկու շուկայի սեփականատերը չհերքեց, որ սեղանները ջարդուփշուր է արել. news.am

Երևանի «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը չի հերքում, որ իր հրահանգով են այսօր՝ սեպտեմբերի 25-ին, առավոտյան ջարդուփշուր արել շուկայի աշխատակիցներից մի քանիսի սեղանները՝ որպես նախազգուշացում այն աշխատակիցներին, ովքեր պատրաստվում են մասնակցել «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ կառավարության մոտ ընթացող՝ տոնավաճառների առեւտրականների բողոքի ակցիային։ Այս մասին գրում է news.am-ը:

«Լավ եմ արել, որովհետեւ անշնորհք ժողովուրդ են, իրանց բիզնեսի մասին մտածում եn, իմ բիզնեսին խանգարում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշ Աբրահամյանը, որն այսօր վարդագույն կոստյումով, թիկնապահների ուղեկցությամբ եկել էր կառավարության մոտ եւ հետեւում էր բողոքի ակցիային։

«20 տարի չարչարվել ենք ամբողջ ազգուտակով, բիզնես ենք ստեղծել, իրանք իմ բիզնեսը փչացնում են, խանգարում են, չեն ենթարկվում օրենքներին։ Հիմա որ վարորդը կարմիր լույսի տակով անցնցի, ու մի հարյուր հոգի հավաքվի, ասի՝ ճիշտ է արել, դրա դեմ պիտի պայքար չտանե՞նք»,- ասաց շուկայի սեփականատերը։

Խոսելով վիճահարույց օրենքի մասին՝ Վաղարշ Աբրահամյանն ասաց, որ դա շատ լավ օրենք է. «Ամենալավ օրենքն ընդունել են եւ անուն են դնում։ Սրանից լավ օրենք չկա աշխարհում»։

Մանրամասներն ՝սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս