Պենտագոնի ղեկավարը մինչև տարեվերջ կայցելի Վիետնամ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զենքի մատակարարումների վրա դրված ամերիկյան բեռնարգելքի վերացման դեպքում Վիետնամը մտադիր է գնել ամերիկյան սպառազինություն: Այս մասին հայտարարել է Վիետնամի փոխվարչապետ ու արտգործնախարար Ֆամ Բին Մինը:
Նրա խոսքերով՝ նորմալ չէ պատերազմից 40 տարի անց և հարաբերություններ հաստատելուց 20 տարի անց բեռնարգելք պահպանելը: Նախարարն ընդգծել է, որ Չինաստանը, որի հետ Վիետնամն ունի տարածքային վաղեմի վեճի մեջ է, չունի մտահոգվելու առիթ, քանի որ խոսքը չի գնում ռազմաքաղաքական դաշինքի մասին:
Վիետնամի համար նախկինի նման զենքի գլխավոր մատակարարը Ռուսաստանն է: Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը մինչև տարեվերջ կայցելի Վիետնամ, և չի բացառվում, որ բանակցությունների ժամանակ քննարկվի զենքի մատակարարման վրա դրված բեռնարգելքի չեղյալ հայտարարման հարցը:
Վաշինգտոնը ցանկանում է առաջին հերթին P-3 Orion պարեկային ինքնաթիռների մատակարարմամբ օգնել Վիետնամին՝ կապված Հարավ-Չինական ծովում գտնվող Պարասելյան կղզիների պատկանելության վեճի հետ: