Հովիկ Աբրահամյանը բարկացավ նախարար Մանուկյանի վրա
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրացուցիչ ժամանակ խնդրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանից ՀՀ օրենքների նախագծների հետ կապված:
«Ես չեմ հասկանում, ի՞նչ… ամեն հարցին` 3 օր ժամանակ, 2 օր ժամանակ: Նորմալ աշխատեք, ի՞նչ է նշանակում 2-3 օր ժամանակ: Ես չեմ հասկանում` նպատակն ի՞նչ է: Ժամանակին մարդիկ կարծիք չե՞ն տալիս, կառույցները…»,- դիմելով Հ. Մանուկյանին՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:
Ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց, որ աշխատանքային պրոցես է: «Պրոցեսը մինչև նիստ բերելը ավարտեք: Մենք այստեղ լսում ենք ձեր հարցը, հետո տանեք, միասին պայմանավորվեք, ինչ-որ բան փոխե՞ք: Ես չեմ հասկանում՝ դա ի՞նչ ոճ է ընդհանրապես: Սկզբունքային ոչ մի բան չի փոխվելու, տեխնիկական՝ խնդրեմ: Եթե կառավարությունը տալիս է համաձայնություն, բովանդակային ոչ մի բան չպիտի փոխվի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ դա վերաբերում է բոլոր նախարարներին:
«Ես չեմ հասկանում՝ հնարավոր չէ՞ ժամանակի ընթացքում կառույցներից կարծիքներ վերցնել: Կարող են լինել հրատապ հարցեր, մտնել, 1, 2: Ինչ հարց քննարկեցիք՝ 2, 3 օր ժամանակ… Դարձել է ավանդույթ»: