Բաժիններ՝

Քեմերոնը թույլ տված անտակտության համար անձամբ ներողություն կխնդրի Մեծ Բրիտանիայի թագուհուց

Sky News-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն անձամբ ներողություն է խնդրել թագուհուց՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հետ զրույցում թույլ տված անտակտության համար:

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակն արդեն իսկ կապ է հաստատել Բուքինգհեմյան պալատի հետ և ներողություն խնդրել, սակայն Քեմերոնը հայտարարել է, որ թագուհու հետ հաջորդ հանդիպման ժամանակ ներողություն կխնդրի անձամբ: Քեմերոնը Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար:

Նկատելով, որ դա եղել է անձնական բնույթի զրույց՝ Քեմերոնը հայտարարել է, որ այլևս իրեն չի պահի նման կերպ: Սեպտեմբերի 23-ին Քեմերոնը Նյու Յորքում ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ թագուհին հրճվանքից «մռռացել» է՝ իմանալով Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս