
Իրանը ստեղծել է հակաօդային պաշտպանության անօդաչու թռչող սարք

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի ինժեներները մշակել և ՊՆ-ին ներկայացրել են նոր անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որի սպառազինությունում առկա են «օդ-օդ» դասի հրթիռներ: ԱԹՍ-ի շնորհանդեսն իրականացվել է Իրաքի դեմ պատերազմի ավարտի 26-ամյակի օրը:
ԱԹՍ-ի փորձարկումներն արդեն իսկ ավարտված են: Իրանի պաշտպանության փոխնախարար, գեներալ Ամիր Խաթամին հայտարարել է, որ ԱԹՍ-ն ունակ է պայքարել տարբեր տիպի օդային թիրախների դեմ՝ ներառյալ կործանիչները, մյուս ԱԹՍ-երն ու ուղղաթիռները: Նոր ԱԹՍ-ի տեխնիկական մանրամասները չեն հրապարակվել: