Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կառավարության որոշմամբ քիչ առաջ նորից նշանակվեց Սյունիքի մարզպետ: Կառավարության նիստում Ս. Խաչատրյանին ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, հարցը ներառված է կառավարություն օրակարգում:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Սուրիկ Խաչատրյանին՝ ասելով. «Արդյունավետ աշխատանք ենք մաղթում»:
Կառավարության որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ Սուրիկ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»: