Բաժիններ՝

Ռուսաստանում բանկ թալանելու կասկածանքով ձերբակալել են Հայաստանի 4 քաղաքացու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է Հայաստանի 4 քաղաքացի, որոնց կասկածում են Կալուգայի մարզում բանկի վրա ավազակային հարձակում ձեռնարկելու և 18 միլիոն ռուբլի հափշտակելու մեջ:

Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՆԳՆ-ը: Իրավապահների տվյալներով՝ կողոպուտն իրականացվել է այս տարվա օգոստոսին: Տվյալ գործով ձերբակալված հայերի տարիքը կազմում է 36-44 տարեկան: Իրավապահները խուզարկության ժամանակ կասկածյալների մոտ հայտնաբերել են տրավմատիկ ատրճանակ, հեռախոսներ, սիմ քարտեր ու ռադիոկապ:

Հարուցվել է քրեական գործ «Կողոպուտի մասին» հոդվածով: Ռուսական օրենսդրության համաձայն, կասկածյալներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930