Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է պարեկային ինքնաթիռներ հատկացնել Վիետնամին՝ կապված Չինաստանի աճող հավակնությունների հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստվում է մասնակի վերացնել Վիետնամին զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքը, որպեսզի օգնի նրան՝ ամրապնդելու իր անվտանգությունը Չինաստանի աճող հավակնությունների ֆոնին:

Այս մասին հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը: Տվյալ բեռնարգելքը գործում է արդեն 40 տարի՝ ԱՄՆ-ի ու Վիետնամի միջև պատերազմի ավարտվելուց հետո՝ չնայած նրան, որ երկու երկրները վաղուց հանդիսանում են տնտեսական գործընկերներ:

ԱՄՆ-ն առաջին հերթին պլանավորում է Վիետնամին հատկացնել «Լոքհիթ Մարթին» ընկերության արտադրած P-3 հետախուզական ինքնաթիռներ, որոնք կարող են հետևել վերջրյա ռազմանավերի ու սուզանավերի տեղաշարժերին:

Դա կհանդիսանա Հնդկաչինում գրանցված պատերազմից հետո Վիետնամին հատկացված ամերիկյան ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը: Վիետնամին պարեկային ինքնաթիռներն անհրաժեշտ են Հարավ-Չինական ծովում Չինաստանի գործողություններին հետևելու համար, որոնք Հանոյի կարծիքով՝ սպառնալիք են ներկայացնում իր անվտանգությանը:

Ներկայումս Վիետնամին զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս