ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկել է ճանաչել Կոսովոն. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների օրակարգում մի նոր՝ անսպասելի հարց է հայտնվել. ըստ այդմ՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին համոզել, որ վերջինս ճանաչի Կոսովոյի անկախությունը:

Եթե նման բան տեղի ունենա, ՀՀ-ն կդառնա առաջին ոչ մերձբալթյան խորհրդային պետությունը, որ ճանաչում է Կոսովոյի անկախությունը:

Մեր տեղեկություններով, Հայաստանը հետաքրքրվել է այս թեմայով. ՀՀ դիվանագետներն ամերիկացիներին ասել են, որ եթե Կոսովոն ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ՀՀ-ն էլ կճանաչի Կոսովոն:

Վերջինիս կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելը չափազանց անհավանական է թվում, որովհետև Կոսովոն մահմեդական երկիր է: Այսուհանդերձ, դիտորդները նկատում են, որ այս երկրի վրա չափազանց մեծ է ԱՄՆ-ի ազդեցությունը, որն էլ դե ֆակտո նրա անկախության կնքահայրն է:

Այս թեման զգայուն է նաև հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից։ ՌԴ-ն Կոսովոյի անկախությունը չի ճանաչել, բայց ժամանակին փորձել է Հայաստանին համոզել, որ վերջինս ճանաչի Աբխազիայի և Հրվ. Օսիայի անկախությունը։ ՀՀ-ն, սակայն, մերժելու անխոցելի փաստարկ է ունեցել: Դա կնշանակի փչացնել հարաբերությունները Վրաստանի հետ, որը, ըստ էության, կյանքի ճանապարհ է Հայաստանի համար։

Թերթը հավելում է նաև, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների արտգործնախարարների հետ ինչպես նաև հանդիպել է Կոսովոյի նախագահ Աթիֆեթե Յահյագայի հետ։ Նախարարը նշել է, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար»։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930