Բաժիններ՝

Ղուրբան բայրամի ժամանակ Ռուսաստանում կկազմակերպվի ապօրինի ներգաղթյալների «որս»

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ մուսուլմանական Ղուրբան բայրամ (Զոհաբերության տոն) տոնի ժամանակ, որն այս տարի նշվելու է հոկտեմբերի 4-ին, Ռուսաստանի իրավապահ մարմիններն ընտրողաբար ստուգելու են կասկածելի անձանց փաստաթղթերը՝ այդ թվում նաև ապօրինի ներգաղթյալներ հայտնաբերելու համար:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի փոխնախագահ Ռուշան Աբյասովը: Նրա գնահատականներով, ակնկալվում է, որ տոնական աղոթքներին, որոնք կկազմակերպվեն 5 մզկիթում ու 3 հավելյալ հրապարակում, կմասնակցի 150.000-200.000 մարդ:

Նա մանրամասնել է, որ մեծ քանակությամբ մուսուլմանների պատճառով չի ստացվի կազմակերպել անաձնագրային տոտալ վերահսկողություն: Միգրացիոն դաշնային ծառայության տվյալներով, ներկայումս Ռուսաստանում բնակվում ու աշխատում է ավելի քան 4.3 միլիոն ապօրինի ներգաղթյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930