
Օբաման 25 միլիոն դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինային

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետքարտուղար Ջոն Քերիին հանձնարարել է 25 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Այդ գումարից 5 միլիոն դոլարը կուղղվի ուկրաինացի զինվորականների ուսուցմանը՝ ուկրաինայի կառավարության համար ընթացիկ ճգնաժամի պայմաններում անմիջական ռազմական օգնություն ապահովելու համար: Բացի այդ, Ուկրաինային ԱՄՆ-ից կստանա 20 միլիոն դոլարի ոչ մահաբեր օգնություն:
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար պատաստել է ֆինանսական ու ռազմատեխնիկական օգնության կոնկրետ փաթեթ, որի շրջանակներում Ուկրաինային կհատկացվի հավելյալ 53 միլիոն դոլարի օգնություն:
Դրանից 46 միլիոն դոլարը կուղղվի անվտանգության ոլորտի աջակցմանը, իսկ 7 միլիոն դոլարը կհատկացվի հումանիտար կազմակերպություններին՝ օգնելու համար Ուկրաինայի արևելքում տուժածներին: