
Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հետախուզանավը մուտք է գործել Սև ծով

Blackseanews.net-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Dupuy de Lome (А759) հետախուզանավը Բոսֆորի նեղուցի միջոցով մուտք է գործել Սև ծով: Ընթացիկ տարում սա նրա արդեն հինգերորդ մուտքն է Սև ծով:
ՆԱՏՕ-ն Սև ծովում այս և նմանատիպ այլ ռազմանավերի գտնվելը դիտարկում է որպես Ուկրաինային աջակցության ցուցաբերում` կապված ռուսական ագրեսիայի դեմ պայքարի հետ:
Ֆրանսիայի ՊՆ-ը հայտնել է, որ Dupuy de Lome-ը որսալու է արբանյակների ազդանշանները, ինչը հնարավորություն կտա ահաբեկչության դեմ պայքարում գտնվել մեկ քայլ առաջ: